ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Ներկայացնել գնման հայտ,
- Վարկունակության ստուգում,
- Վաճառքի մեկնարկից հետո կուղարկվի գաղտնաբառը՝ շենքի, հարկի և դիրքի ընտրության համար,
- Պայմանագրի կնքում,
- HSBC բանկ, 10% կանխավճար, 20 տարի մարման ժամկետ, 11% տարեկան տոկոսադրույք, եկամտահարկի վերադարձ,
- Տարաժամկետ հավասարաչափ մարումներով, 3-5 տարի մարման ժամկետ, 30%-77% կանխավճար, 0% տարեկան,
- Գները` ~ $65000 - $174000 (1քմ~$1250-$1440),
Բնակարան ձեռք բերելու և հետագայում գնային տատանումներից խուսափելու համար պետք է ներկայացնել գնման հայտ: Հայտի համարը Էլ-փոստին չստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել: Իսկ հետագա գործընթացի համար մեր կամ գործընկեր բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։ Էկոշենքերի մեկնարկը տրվելու է Արաբկիր՝ 📍Գրիբոյեդով և Արղության փողոցների հատվածից: Այս պահին պրոեկտը շինարարական թույլտվությունների և հարակից այլ փաստաթղթերի ստացման փուլում է:
2-ՍԵՆՅԱԿ, 52քմ, Գնման հայտ
- Միջնապատերը շարված,
- Հատակը և պատերը հարթեցված,
- Լիարժեք ջերմամեկուսացված Էկոշենք,
- Առաստաղի բարձրությունը 3մ է (H = 3մ),
- Հասանելի է արևային էլեկտրական հոսանք,
- Կոմունիկացիոն միացման կետերը անցկացված,
- Էներգախնայող մետաղապլաստե պատուհաններ,
- Տաք ջրի համակարգ,
- LED լույսերը տեղադրված,
- Սանտեխնիկան տեղադրված,
- Սանհանգույցը սալիկապատված,
- Պատերը ներկված սպիտակ գույնով,
- Միջսենյակային դռները տեղադրված,
- Ջրի խողովակները և հոսանքի լարերը անցկացված,
- Ծորակները, վառդակները, անջատիչները տեղադրված,
- Անհատական ջեռուցման և հովացման էներգախնայող համակարգը տեղադրված,
- Միջանցքի և խոհանոցի հատակները սալիկապատված, սենյակները լամինատապատված:
Նաև գնման հերթի մեջ առավելություն ցանկացողների համար առկա է վճարով գնման հայտի ամրագրման տարբերակը, որի համար պետք է վճարել ընտրված տարբերակի արժեքի 2%-ի չափով՝ 15 օրվա ընթացքում, այլապես հայտը անվերադարձ կներառվի անվճար հայտերի ցանկում: