- Ներկայացնել գնման հայտ,
- Վարկունակության ստուգում,
- Վաճառքի մեկնարկից հետո կուղարկվի գաղտնաբառը՝ շենքի, հարկի և դիրքի ընտրության համար,
- Պայմանագրի կնքում,
- HSBC բանկ, 10% կանխավճար, 20 տարի մարման ժամկետ, 11% տարեկան տոկոսադրույք, եկամտահարկի վերադարձ,
- Տարաժամկետ հավասարաչափ մարումներով, 3-5 տարի մարման ժամկետ, 30%-77% կանխավճար, 0% տարեկան,
- Գները` ~ $65000 - $174000 (1քմ~$1250-$1440),
5 ՍԵՆՅԱԿ, ՊԵՆՏՀԱՈՒՍ 251քմ, Գնման հայտ
Այս բնակարանների ընդհանուր մակերեսը 251քմ է, տեղակայված են էկոշենքի վերջին երկու հարկերում: 1–ին հարկի մակերեսը 120քմ է, առաստաղի բարձրությունը 3մ է (H=3մ): Հատակագծային կառուցվածքը նման է էկոշենքի մյուս բնակարաններին, ապահովված է երկկողմանի լուսավորությամբ, յուրաքանչյուր սենյակի մուտքը բացվում է նախասրահից, ունի 4 սանհանգույց: 2-րդ հարկի մակերեսը 131քմ է, ունի 2 մուտք՝ բնակարանից և շքամուտքից: Սանհանգույցները առանձին են, պատուհանները վիտրաժային են, իսկ շուրջը կանաչապատ տարածք է, ինչը հնարավորություն է տալիս բնակարանը վերածել ամառային հանգստի գոտու և աշխատանաքային լարված առօրյայից հետո երեկոն անցկացնել ՙՙբնության գրկումՙՙ՝ հիանալ մայրաքաղաքի գեղեցկությամբ:
1. Առանց ներքին հարդարման
- Միջնապատերը շարված,
- Հատակը և պատերը հարթեցված,
- Լիարժեք ջերմամեկուսացված Էկոշենք,
- Առաստաղի բարձրությունը 3մ է (H = 3մ),
- Հասանելի է արևային էլեկտրական հոսանք:
- Կոմունիկացիոն միացման կետերը անցկացված,
- Էներգախնայող մետաղապլաստե պատուհաններ,
2. Բազային ներքին հարդարմամբ
- Տաք ջրի համակարգ,
- LED լույսերը տեղադրված,
- Սանտեխնիկան տեղադրված,
- Սանհանգույցը սալիկապատված,
- Պատերը ներկված սպիտակ գույնով,
- Միջսենյակային դռները տեղադրված,
- Ջրի խողովակները և հոսանքի լարերը անցկացված,
- Ծորակները, վառդակները, անջատիչները տեղադրված,
- Անհատական ջեռուցման և հովացման էներգախնայող համակարգը տեղադրված,
- Միջանցքի և խոհանոցի հատակները սալիկապատված, սենյակները լամինատապատված:
Նաև գնման հերթի մեջ առավելություն ցանկացողների համար առկա է վճարով գնման հայտի ամրագրման տարբերակը, որի համար պետք է վճարել ընտրված տարբերակի արժեքի 2%-ի չափով՝ 15 օրվա ընթացքում, այլապես հայտը անվերադարձ կներառվի անվճար հայտերի ցանկում: